14.04.2020|
00:25
Բոլոր նկարիչներն ու քանդակագործները Կոմիտասին պատկերել են ողբալի, տառապյալի տեսքով: Ես դա չեմ հասկանում: Չէ՞ որ նա զավեշտասեր, ուրախ, կենսախինդ մարդ էր: Եթե ես փոքր-ինչ շնորհք ունենայի, նրան կպատկերեի ժպիտը դեմքին, երջանիկ տեսքով, որպեսզի գոնե մի այդպիսի կտավ կամ քանդակ լիներ: